ԷԷմմա Վարդանյան

Իրանն առաջարկում է բանակցություններ վարել. Թրամփ

Իրանն առաջարկում է բանակցություններ վարել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանություններն առաջարկել են բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ։ Վաշինգտոնը նախկինում սպառնացել է Թեհրանին ռազմական հարվածներով, եթե ցուցարարների վրա կրակոցները շարունակվեն։

«Նրանք երեկ զանգահարեցին բանակցելու համար։ Կարծում եմ՝  հոգնել են Միացյալ Նահանգների կողմից «ծեծվելուց», - լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով՝ «մենք կարող ենք գործել մինչև հանդիպումը»։

Իրանական պետական ​​IRIB ռադիոընկերության հաղորդմամբ՝ Իրանի իշխանությունները բողոքի ցույցների ֆոնին, որոնց համար մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, եռօրյա սուգ են հայտարարել այս երկու երկրների դեմ «դիմադրության» ժամանակ զոհվածների համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում