ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը

Կառավարության՝ հունվարի 8-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ Փաշինյանի՝ սա զարգացման ուղենիշն է, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը և պետական ինստիտուտները:

Փաստաթուղթը համառոտ է, այն 42 էջից է բաղկացած, թեև ավելի քան 100 էջից է կրճատվել: Ըստ Փաշինյանի՝ դոկտրինն այն մասին է, թե ՀՀ-ն հիմա որտեղ է, ուր է ուզում շարժվել: Դոկտրինը նաև այն մասին է, թե ՀՀ-ն ինչ ճանապարհով է ուզում գնալ Ա կետից Բ կետ, և որ այսպիսով ՀՀ-ն նոր տնտեսական պարադիգմ է որդեգրում:

Փաշինյանը մանրամասնեց, թե ինչից է առաջացել նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը: Ըստ այդմ՝ առաջին պատճառն այն է, որ 2018-ից ի վեր՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է 2018-ի հեղափոխությունից հետո: Եթե 2017-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 3882 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալների համաձայն՝ մոտ 9400 դոլար է: Աճը՝ 2,4 անգամ: 

Մեկ այլ հանգամանք է այն, որ նախորդ տարի ԿԲ-ն շուկայից հավաքել է ավելի քան 2 մլրդ դոլար: Ըստ Փաշինյանի՝ սա նշանակում է, որ Հայաստանի շուկայում 2 մլրդ դոլարի լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել, և որ դեպի ՀՀ որոշակի ֆինանսական և տնտեսական ներհոսք կա:

«Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն և բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին: Սա կարևոր է արձանագրել: Բայց ես ուզում եմ ասել, որ պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է Կառավարության դերը, որտեղ է այլ գործող անձանց դերը:

Կառավարության դերն այն է, որ մենք վերացրել ենք 2018 թվականի տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները: Վերացրել ենք մենաշնորհները, արգելքներն ու արգելակները: Ահա սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր, ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ՀՀ-ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ավելի քան 2,4 անգամ աճ, 50 տոկոս տնտեսական աճ, և այս ամեն ինչը քովիդի և, բնականաբար, Հայաստանի ռեցեսիայի պայմաններում:

Սրանով առաջին հերթին մենք պետք է գնահատենք Հայաստանում աշխատող և արդյունք ստեղծող մարդկանց և օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, որովհետև սա չի կարող լինել և չէ Կառավարության ձեռքբերումը: Սա Կառավարության և քաղաքացիների համագործակցության ձեռքբերումն է: Այսինքն՝ մենք մարդկանց ասել ենք՝ չկա տնտեսական գործունեության որևէ սահմանափակում, և այդ բանաձևը տվել է իր կոնկրետ արդյունքները, որոնք արտահայտվել են առաջին հերթին տնտեսության, նաև քաղաքականության մեջ:

Ըստ էության, մենք այս ամենով արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար: Սա գործնականում նշանակում է, որ Կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, և մյուս կողմից՝ Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր գործընթացների արդյունքն այն է, որ մարդն օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի, և որ ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ դոկտրինում առանձնահատուկ նշանակություն ունի էներգետիկ վերափոխման օրակարգը: Դոկտրինը, ըստ Փաշինյանի, այդ թվում էներգետիկ անվտանգության և անկախության մասին է, և Հայաստանը պատմական շանս է ստացել նաև էներգետիկ առումով լինելու շատ ավելի ինքնաբավ, անկախ ու ինքնիշխան:

«Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաև պայմանավորված է տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է ՀՀ-ի շուրջը: Խաղաղության բանաձևը խաղաղության պայմաններում. տնտեսությունը նույնպես պետք է որոշակիորեն վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում: Իհարկե, հաստատված խաղաղությունը և խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որն անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաև տնտեսության մեջ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ դոկտրինի համաձայն՝ պետությունը նաև իր վրա է վերցնում ակտիվ և պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում՝ էներգետիկ, տրանսպորտային, ջրային, թվային անվտանգային համակարգերում՝ միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ և տնտեսապես հիմնավորված մասնավորեցումն այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը և արդյունավետությանը:

«Այսինքն՝ մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, կառավարությանը ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական կառավարման ներգրավման գործում»,- ասաց նա:

Դոկտրինը վերաբերում է նաև կրթության ոլորտի վերափոխմանը, արհեստական բանականության զարգացմանը, օտարերկրյա մասնագետների ներգրավմանը հայաստանյան շուկա, հարկային երկարաժամկետ կարգավորումներ որդեգրելուն, թվայնացման գործիքների կիրառմանը պետական համակարգում, գյուղատնտեսության վերաբերյալ վերաբերմունքի փոփոխությանը, նաև ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը և այլ ուղղությունների:

«Այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է 1 առանցքային գաղափար. պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ կայուն և կանխատեսելի: Այս ամենի հիմքում դրված է պետության հարատևության գաղափարը, և այն գաղափարը, որ պետության զարգացումը հենց պետական շահն է»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ պետական շահը հենց տնտեսական զարգացումն է, որը տեղի է ունենում տնտեսության զարգացման արդյունքում:

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները

Ոստիկանները խողովակներ գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Ոստիկանները խողովակներ գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©