Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2025

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ:

Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը:

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները:

Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը:

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը:

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը:

Թուրքիան ու ԱՄՆ-ը աշխատում են Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր:

Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է:

Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի:

Կիևի պատվիրակությունը Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ:

ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո:

Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©