Նոյեմբերից ի վեր ավտոմեքենաներից հեռացվել է մոտ 400 ստանդարտին անհամապատասխան նվագարկչի ուժեղացուցիչ

Նոյեմբերից ի վեր Պարեկային ծառայության աշխատակիցները մայրաքաղաքում ստուգված մոտ 2500 ավտոմեքենայից հեռացրել են 400 ստանդարտին չհամապատասխանող նվագարկչի ուժեղացուցիչ: Խորհրդարանն այս տարվա հոկտեմբերի 2-ին էր Վարչական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ քաղաքացիների բողոքների հիման վրա: Օրենքը պատասխանատվություն է սահմանում այդ ուժեղացուցիչները տեղադրելու, տեղադրված վիճակում մեքենա վարելու և շարժման ընթացքում օգտագործելու համար:

Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©