Կլեոպատրայի կերպարով՝ դուդուկի հնչյունների ներքո

ՎՎարդան Հովսեփյան

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Ալինա Զագիտովան Internationaux de France մրցաշարի երրորդ փուլում ցուցադրական համարը սկսել է դուդուկի հնչյունների ներքո:

Զագիտովան սահադաշտ է դուրս եկել Կլեոպատրայի կերպարով:

The Feeling Begins գործի հեղինակը, որի տակ հանդես է եկել Զագիտովան, բրիտանացի երաժիշտ Փիթեր Գեբրիելն է: 2008-ին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը այն կատարել էին Նելսոն Մանդելայի 90-ամյակին նվիրված համերգի ժամանակ,  որը կայացել էր Լոնդոնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում