Օրը՝ 60 վայրկյանում | 11.12.2025

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի կատարել. Փաշինյանը Սանկտ Պետերբուրգից է մեկնել Մոսկվա:

Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ են ստացել. Փաշինյան:

Ռուսական ուժերը Կրեմենչուգում հարձակվել են էներգետիկ օբյեկտների վրա:

Զելենսկին Գերագույն Ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու հնարավորությունը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2026 թվականի պաշտպանության բյուջեի օրինագիծը. այն կկազմի 901 մլրդ դոլար:

Ամերիկացի զինվորականները Վենեսուելայի ափերի մոտ կալանել են նավթային լցանավ. Կարակասն այն որակել է «կողոպուտ և միջազգային ծովահենության ակտ»:

Թաիլանդը և Կամբոջան փոխադարձ հարվածներ են հասցրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում