ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան քրդական ուժերից պահանջել է ինտեգրվել սիրիական բանակին

Թուրքիան քրդական ուժերից պահանջել է ինտեգրվել սիրիական բանակին

Թուրքիայի զինված ուժերը Սիրիա են մտել երեք ուղղություններից՝ Աֆրինից, Ռաս ալ Այնից և հյուսիսային Հալեպի շրջանից։ Ըստ աղբյուրների՝ թուրքական ստորաբաժանումների հարձակման հիմնական ուղղությունը Մանբիջի գիծն է:

Ի պատասխան Թուրքիայի գործողությունների՝ պաշտոնական Դամասկոսը լրացուցիչ ուժեր է ուղարկել Դեր Զորի շրջան, որը ներկայումս վերահսկում են քրդական՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (ՍԴՈՒ):

«Եթե ՍԴՈՒ-ն չկատարի այս տարվա մարտի 10-ին Դամասկոսի կառավարության հետ ձեռք բերված համաձայնագիրը, որը նախատեսում է ՍԴՈՒ-ի ինտեգրումը սիրիական բանակին, Սիրիայի կառավարական ուժերը ռազմական գործողություններ կսկսեն նրանց դեմ՝ ստանալով Թուրքիայի աջակցությունը: Մենք կտրականապես մերժում ենք «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» ներկայացվածությունը Դամասկոսի կառավարության ղեկավարության կազմում։ Նրանք 25 օր ունեն այս պահանջները կատարելու համար»,- ասված է հայտարարության մեջ, որը ներկայացնում են թուրքական լրատվամիջոցները:

Սակայն ՍԴՈՒ-ն, որի միջուկը կազմված է քրդական YPG/PKK-ի զինյալներից, պահանջել է ճանաչել երկրի հյուսիսում գործող փաստացի քրդական վարչակազմը և ընդունելի է համարել իր մուտքը սիրիական բանակ միայն սեփական հրամանատարության ու կառույցների պահպանման դեպքում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջերս Reuters-ին ասել է, որ Սիրիայում կայունությունը հնարավոր է միայն միասնական բանակի և կենտրոնացված հրամանատարության միջոցով, հետևաբար Թուրքիան չի աջակցի զուգահեռ ուժերի գոյությանը, որոնք կարող են սպառնալ ազգային անվտանգությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում