UFC 244. Շահբազյանը առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին

ՎՎարդան Հովսեփյան

Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» արենայում կայացել է խառը մենամարտերի UFC 244 մրցաշարը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Միջին քաշային կարգում ոչ մի պարտություն չկրած 21-ամյա հայազգի Էդմեն Շահբազյանն այս անգամ էլ փայլուն է գործել ու առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել ամերիկացի Բրեդ Տավարեսին. հատկանշական է, որ 31-ամյա Տավարեսը մինչև  այս պարտություն չէր կրել նոկաուտով:

Էդմեն Շահբազյանը ռինգ էր դուրս եկել «Արցախ» կատարման հնչյունների տակ՝ ձեռքում պահելով Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում