Քննարկվել են կանաչ ջրածնի զարգացման միտումները նորագույն տեխնոլոգիաների կիրառության համատեքստում

Քննարկվել են կանաչ ջրածնի զարգացման միտումները նորագույն տեխնոլոգիաների կիրառության համատեքստում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը դեկտեմբերի 1-3-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում մասնակցել է Կանաչ ջրածնի գագաթնաժողովին (Green Hydrogen Summit Oman 2025)։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Միջոցառումը միտված էր միավորելու հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, կանաչ ջրածնի ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կանաչ ջրածնի զարգացման միտումները նորագույն տեխնոլոգիաների կիրառության համատեքստում:

 

Այցի շրջանակում Լիլյա Սիրականյանը հանդիպել է Օմանի Սուլթանության էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարարի տեղակալ Մոհսին Համեդ ալ Հադրամիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Օմանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կանաչ ջրածնի արտադրության հարցերին և նախանշել համագործակցության հնարավոր հեռանկարները։

 

Օմանում Լիլյա Սիրականյանը հանդիպումներ է ունեցել նաև կանաչ ջրածնի ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©