Շատ արագ կտեսնենք նաև արդյունաբերական քաղաքի ծնունդը. ինչ իրավիճակ է «Ինժեներական քաղաքում»

Գաղափարից արտադրություն՝ մեկ տարածքում: 2018-ից ձևավորված Ինժեներական քաղաքում արդեն գործունեություն են ծավալում 30 կազմակերպություն, 400 մասնագետ:

«Քաղաքը» վերջնական տեսք կստանա 2026-ի ավարտին: Աճող պահանջարկի և օրեցոր ավելացող ընկերությունների համար նախապես ծրագրված տարածքը քիչ է եղել. պետությունը մասնավորի հետ գործակցությամբ որոշել է մեծացնել հնարավորությունները՝ նախաձեռնելով Ինժեներական քաղաք-2-ը. այն հնարավորություն կտա ընկերություններին և ուսանողներին՝ օգտագործել հարթակը և ստեղծել իրենց արտադրանքը: Գաղափար կա նաև ապագայում ստեղծել արտադրական կամ արդյունաբերական քաղաք:

Մասնագետները վստահեցնում են, որ ստեղծվող հնարավորությունների արդյունքում Հայաստանը կարող է աշխարհում դիրքավորվել որպես տեխնոլոգիական երկիր. առաջիկա նպատակներից է հաղթահարել որոշ խնդիրներ, ինչպիսիք են՝ որակյալ կադրերի պակասն ու էլեկտրոնային որոշ դետալների ներկրման բարդությունները, որոնք պայմանավորված են աշխարհա-քաղաքական զարգացումներով:

Լիանա Խաչատուրյանն է եղել ապագայի քաղաքում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©