ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 18։17-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում բախվել են Ford և Hyundai մակնիշների ավտոմեքենաները: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում