Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Աստանայում այցելեցի alem.ai արհեստական բանականության կենտրոն․ Նիկոլ Փաշինյան

ԱԱրամ Մարանդյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն:

Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես՝ նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը և այլն:

Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական Ղազախստանի Հանրապետությունում է: Վարչապետը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը միտված մի շարք հարցերը։

Բացի այդ, Տոկաևը վարչապետ ՀՀ վարչապետին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով: Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակվել են «Գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության և անվտանգության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը, «Առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թվականների ճանապարհային քարտեզը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում