ԱԱսպրամ Սարատիկյան

ԿԸՀ-ն հյուրընկալել է ԵԽԽՎ վեհաժողովի քարտուղարության ընտրությունների ծրագրի համակարգողին ու փորձագետին

ԿԸՀ-ն հյուրընկալել է ԵԽԽՎ վեհաժողովի քարտուղարության ընտրությունների ծրագրի համակարգողին ու փորձագետին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ընտրությունների ծրագրի համակարգող Ֆրանկ  Դաեշլերը և  ընտրական փորձագետ (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ նախկին ընտրական խորհրդատու) Վլադիմիր Միսևը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Հյուրերը հետաքրքրվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ-ի իրականացվող աշխատանքների ընթացքի մասին և քննարկել ԿԸՀ-ի հետ հետագա հնարավոր համագործակցության առավել երկարաժամակետ ձևաչափը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և հայտնել իր պատրաստակամությունը՝ նոր ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամները։

Առանձին հանդիպում է եղել նաև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվության վերլուծության, իրավաբանական վարչությունների պետերի և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում