Վիզաների ազատականացման ճանապարհին առաջին քայլն արված է. գործողությունների ծրագիրը ներառում է 74 կետ

ՄՄայա Խաչատրյան

Վիզաների ազատականացման ճանապարհին առաջին քայլն արված է. Բրյուսելը Երևանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Այն ներառում է 74 կետ, որոնց կատարումը ենթադրում է ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ: Կարևոր ուղղություններից են սահմանների, այդ թվում՝ միգրացիայի արդյունավետ կառավարումը, նաև ID քարտերի անվտանգությունը:

Անվտանգային 6 շերտերը կբացառեն փաստաթղթերի կեղծումը: Բիոմետրիկ կլինեն անձը հաստատող բոլոր փաստաթղթերը: Դիվանագիտականից բացի, կներդրվի նաև նոր տեսակի ծառայողական անձնագիր:

Պատասխանատուները ժամկետների մասին փակագծեր այս պահին չեն բացում, բայց վստահեցնում են՝ Հայաստանի քաղաքացիներին կտրամադրվի ԵՄ երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում