ՄՄարո Թարվերդյան

ՀՀ-ն՝ որպես COP17-ի հաջորդ հյուրընկալող երկիր, առանձնահատուկ կարևորություն է տալիս բնապահպանական լուծումների կիրառմանը. ԱՍՀ նախարար

ՀՀ-ն՝ որպես COP17-ի հաջորդ հյուրընկալող երկիր, առանձնահատուկ կարևորություն է տալիս բնապահպանական լուծումների կիրառմանը. ԱՍՀ նախարար

Դոհայում անցկացվող սոցիալական զարգացման 2-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել են ՀՀ նախաձեռնությամբ կազմակերպված «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» թեմայով քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Ելույթի ընթացքում Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի հաջորդ հյուրընկալող երկիր, առանձնահատուկ կարևորություն է տալիս բնապահպանական լուծումների կիրառմանը, որոնք կարող են հանդիսանալ որպես կամուրջ շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական ներառման միջև։

 

Նախարար Թորոսյանը նաև ընդգծել է, որ բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանն առնչվող մոտեցումները տարեցտարի ավելի լայն տեղ են գտնում պետական քաղաքականության և զարգացման ծրագրերում։ Այս համատեքստում նախարարը հատկապես առանձնացրել է ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված պետական քաղաքականությունը և մանրամասնել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

 

Արսեն Թորոսյանը խոսել է նաև Գենդերային քաղաքականության 2025-2028 թթ. ռազմավարության շրջանակում կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների մշակման կարևորության մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում