ՀՀայկ Նավասարդյան

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող վարորդը կտուգանվի. ԲԸՏՄ

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող վարորդը կտուգանվի. ԲԸՏՄ

Հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին քաղաքացի Գ.Մ.-ի կողմից ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում բեռնատարով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման վերաբերյալ։

 

ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ջրառատ գյուղի բնակիչ Կ.Կ.-ն կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

Հիշեցում.
 
Ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ' 50.000դր. չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ' 150.000դր. չափով։
Կրկնակի խախտումների դեպքում' ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000դր,, իրավաբանական անձանց նկատմամբ' 300.000 դր.։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում