Չեռնոգորիայում ձերբակալվել են Թուրքիայի և Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ

ՄՄանե Գևորգյան

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն այս պահին լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների փոխադրման հետ կապված հարցերը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մենք հնարավորություն ունենք օգտագործելու իրենց երկաթուղին՝ ռուսական ապրանքները Հայաստան փոխադրելու նպատակով։ Այսինքն, այդ իմաստով մենք շատ հետաքրքիր տեղաշարժ ունենք», - ասել է Օվերչուկը:

Նրա խոսքով՝ այժմ «Ռուսական երկաթուղիներ»-ը տարածաշրջանի գործընկերների հետ աշխատում է այդ փոխադրումների կազմակերպման հարցի ուղղությամբ:

«Միաժամանակ մեր կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի այս նոր լոգիստիկ երթուղին», - ասել է Օվերչուկը։

Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում