ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհ Արևաշող գյուղի տներից մեկում

Հրդեհ Արևաշող գյուղի տներից մեկում

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13։49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի փոստի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 19-րդ փակուղում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 15։25-ին։

Այրվել են ննջասենյակների պատերի երեսպատումը մոտ 25 քմ և մոտ 50 քմ առաստաղի փայտե կառուցատարրերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում