Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Զախարյան

Հայաստանը պատրաստվում է COP17-ին որպես պետություն, որն արժանապատիվ դեր ունի համաշխարհային բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ

Հայաստանը պատրաստվում է COP17-ին որպես պետություն, որն արժանապատիվ դեր ունի համաշխարհային բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը մասնակցել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության REUFIS ցանցի կողմից Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում հոկտեմբերի 14-16-ն անցկացվող «Ինվազիվ բույսերի դեմ պայքարն անտառներում և քաղաքային լանդշաֆտներում. ռազմավարություններ REU տարածաշրջանի համար» խորագրով աշխատանքային հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ծառայությունը:

«Հանդիպումը ռազմավարական հարթակ էր՝ փորձի փոխանակման և Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ինվազիվ բուսատեսակների դեմ պայքարի գործնական ռազմավարությունների մշակման համար, որոնք ներկայումս լուրջ սպառնալիք են կենսաբազմազանությանը։

Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հիմնադրման 80-ամյակի միջոցառումների շարքի շրջանակում, ինչը խորհրդանշում է կազմակերպության երկարամյա դերակատարումը՝ բնական ռեսուրսների պահպանման և կայուն զարգացման ոլորտներում միջազգային համագործակցության ամրապնդման գործում։

Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը հանդես է եկել ելույթով, ներկայացնելով Հայաստանի ազգային մարտահրավերները, ծառայության գործունեությունը և մոտեցումները։ Նա ընդգծել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17 միջոցառման կարևորությունը:

COP17-ի անցկացման պատիվն ու պատասխանատվությունը Հայաստանի համար հնարավորություն են հանդես գալու որպես նախաձեռնող և պատասխանատու երկիր՝ համաշխարհային բնապահպանական գործընթացներում: Հայաստանը պատրաստվում է COP17-ին ոչ թե պարզապես որպես հյուրընկալող երկիր, այլ որպես պետություն, որն ունի հստակ տեսլական և արժանապատիվ դեր համաշխարհային բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ:

Համաժողովն առանցքային նշանակություն ունի միջազգային մակարդակով լավագույն փորձի փոխանակման և ինվազիվ տեսակների տարածումը կանխարգելող համակարգված մոտեցումների մշակման համար, որոնք ուղղված են էկոհամակարգերի պահպանմանը։

ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ ակտիվ մասնակցություն ունենալու միջազգային ջանքերին և իր ներդրումն ունենալու գլոբալ բնապահպանական նպատակների իրագործման գործում, վերահաստատելով իր դիրքերն ու հանձնառությունն էկոլոգիական անվտանգության ապահովման ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում