ԷԷլեն Պետրոսյան

Այսօր կայացած հեռախոսազրույցը զգալի առաջընթաց ապահովեց․ Թրամփ

Այսօր կայացած հեռախոսազրույցը զգալի առաջընթաց ապահովեց․ Թրամփ

Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հայտնել է, որ Պուտինը շնորհավորել է իրեն և Ամերիկայի Միացյալ Նահանգներին` Մերձավոր Արևելքում խաղաղության մեծ ձեռքբերման համար։

«Ես իսկապես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի մեզ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի դադարեցման բանակցություններում։ Մենք նաև բավականին երկար քննարկեցինք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունները՝ այն ժամանակահատվածի համար, երբ պատերազմը Ուկրաինայի հետ ավարտվի։

Զանգի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ մեր բարձր մակարդակի խորհրդականները կհանդիպեն։ ԱՄՆ-ի նախնական հանդիպումները կառաջնորդի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ այլ նշանակվելիք պաշտոնյաների հետ։ Հանդիպման վայրը դեռ որոշված չէ։ Այնուհետև նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում` Հունգարիայում՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող այս «անփառունակ» պատերազմը  հասցնել ավարտին։

Նախագահ Զելենսկու հետ ես կհանդիպեմ վաղը՝ Օվալաձև գրասենյակում, որտեղ կքննարկենք իմ զրույցը Պուտինի հետ և շատ այլ հարցեր։ Կարծում եմ՝ այսօր կայացած հեռախոսազրույցը զգալի առաջընթաց ապահովեց»,-նշել է ԱՄՆ նախագահը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում