ԱԱնժելիկա Ժամհարյան

Որպես COP17-ը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը նպատակ ունի բարձրացնել կենսաբազմազանության կորստից և շրջակա միջավայրի աղտոտումից առավել տուժածների խնդիրները

Որպես COP17-ը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը նպատակ ունի բարձրացնել կենսաբազմազանության կորստից և շրջակա միջավայրի աղտոտումից առավել տուժածների խնդիրները

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի շրջանակներում, օրակարգի 26-րդ՝ «Կանանց առաջխաղացում» կետի ներքո, ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ կառավարությունը հետևողականորեն ներառել է գենդերային հարցերը ազգային զարգացման բոլոր օրակարգերում։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

«Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակվել են՝ չնայած աննախադեպ մարտահրավերներին, այդ թվում՝ 2023թ․ փախստականների հետ կապված ճգնաժամին: Նշվել է, որ որպես Կենսաբազմազանության վերաբերյալ կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) 17-րդ նիստը 2026թ. հյուրընկալող երկիր՝ Հայաստանը նպատակ ունի բարձրացնել կենսաբազմազանության կորստից և շրջակա միջավայրի աղտոտումից առավել տուժածների, մասնավորապես՝ կանանց խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում