ԱԱրամ Մարանդյան

Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ հարաբերությունների խթանումը առողջապահության ոլորտում. Ավանեսյանն ընդունել է դեսպանին

Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ հարաբերությունների խթանումը առողջապահության ոլորտում. Ավանեսյանն ընդունել է դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Քննարկվել են առողջապահական ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի առողջապահության ոլորտում բարեփոխումներին միտված ծրագրերին:

 

«Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ հարաբերությունների խթանումն առողջապահության ոլորտում և շարունակելու է աշխատանքներ իրականացնել Կիպրոսի հետ՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը և երկրների միջև կառուցողական երկխոսությունը»,- հանդիպմանը նշել է նախարար Ավանեսյանը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մավրոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնելու է երկու երկրների համագործակցության, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ամրապնդման համար:

 

Հաշվի առնելով երկու երկրների միջև առողջապահության ոլորտում ներկայիս առաջնահերթությունները` ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծ։ Փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կտա խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության շրջանակները:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում