ՏՏաթև Խաչատրյան

Համասը համաձայնել է Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրին

Համասը համաձայնել է Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրին

Պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ծրագրին: ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել մահացածների մարմինները, ինչպես նաև Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին:

Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է հարցի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։

Պատասխանն արդեն  փոխանցվել է միջնորդներին։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել էր Գազայում պատերազմը դադարեցնելու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը: Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ Նազալը հայտնել էր,որ պատրաստվում են որոշ փոփոխություններ առաջարկել:

Նազալն ընդգծել էր, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը «լուրջ է տրամադրված համաձայնության հասնելու հարցում», սակայն չի ընդունի այնպիսի գործարք, որը կստիպի պաղեստինցիներին հրաժարվել իրենց օրինական իրավունքներից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում