ԱԱննա Զախարյան

Մանչեստրի սինագոգում տեղի ունեցած հարձակումը՝ ահաբեկչություն. զոհեր և վիրավորներ կան

Մանչեստրի սինագոգում տեղի ունեցած հարձակումը՝ ահաբեկչություն. զոհեր և վիրավորներ կան

Մանչեստրի սինագոգում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա, որտ ստացած վնասվածքներից մահացել է։

Իշխանությունները միջադեպը որակել են որպես ահաբեկչական հարձակում։ Ձերբակալված երկու անձ կա:

Հարձակվողի ինքնությունը հայտնի է իշխանություններին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով տեղեկություն չի հրապարակվում: Հայտնի է, որ նա մեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, նաև դանակահարել մի քանիսին:

Ծխականները կարողացել են ոստիկանության օգնությամբ կանխել նրա մուտքը սինագոգ: Մեծ Բրիտանիայի սինագոգներում հսկողությունն ուժեղացվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթրամերը, որը Կոպենհագենում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդհատել է այցը և վերադարձել երկիր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում