ՄՄարո Թարվերդյան

Ֆիզմաթ դպրոցի թիմն աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել է 3 ոսկե և 2 արծաթե մեդալների

Ֆիզմաթ դպրոցի թիմն աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել է 3 ոսկե և 2 արծաթե մեդալների

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներ մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում անցկացված աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե և 2 արծաթե մեդալների: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն ՌԴ թիմին:

Հայաստանը ներկայացրել են՝

Գոռ Հասրաթյան - 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ,

Նատալի Մարգարյան - 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,

Ռուզաննա Շիրոյան - 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,

Բագրատ Բագրատյան - 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ,

Անահիտ Գալստյան - 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ:

Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը:

Թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում