ՔՔրիստինա Մկրտչյան

Texworld Apparel Sourcing Paris-ին Հայաստանի տաղավարն արժանացել է ցուցահանդեսի «Լավագույն տաղավար» մրցանակին

Texworld Apparel Sourcing Paris-ին Հայաստանի տաղավարն արժանացել է ցուցահանդեսի «Լավագույն տաղավար» մրցանակին

Սեպտեմբերի 15-17-ը Փարիզում կայացած Texworld Apparel Sourcing Paris՝ Եվրոպայի խոշորագույն տեքստիլի և հագուստի մատակարարման ցուցահանդեսին, առաջին անգամ միասնական տաղավարով մասնակցած Հայաստանի տաղավարն արժանացել է ցուցահանդեսի «Լավագույն տաղավար» մրցանակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

11 հայկական ընկերություններ միասնական տաղավարով ներկայացել են ցուցահանդեսին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Եվրամիության ֆինանսավորմամբ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) իրականացվող՝ «Հայաստանում հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում» ծրագրի աջակցությամբ։

 

Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 1260 ցուցադրող՝ 32 երկրից։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում