ԻԻրինա Մկրտչյան

Հրդեհ Արտենի գյուղում

Հրդեհ Արտենի գյուղում

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 02։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այրվում է ավտոտնակ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 06։40-ին։ Գյուղի Շիրվանզադեի փողոցի տներից մեկի բակում  այրվել են ավտոտնակի, կից անասնագոմի տանիքները (ընդհանուր մոտ 60 քմ), շարժական տնակի երեսպատումը (մոտ 10 քմ) և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմի տանիքի մյուս հատված, անասնակեր և տան տանիք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում