ԻԻրինա Մկրտչյան

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. կա տուժած

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. կա տուժած

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենդանաբանական այգուց դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում