«Գրանդ Սվիս 2025»-ի ավարտին մնացել է մեկ խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան և ներկայացրել հայ շախմատիստների արդյունքները 10 խաղափուլից հետո:
Ըստ այդմ՝
Շանթ Սարգսյանն ունի՝ 6 միավոր
Արամ Հակոբյանը՝ 5.5 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4.5 միավոր
Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր
Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր
Շանթը գտնվում է 15-րդ հորիզոնականում և վերջին խաղափուլում կմրցի 2722 վարկանիշ ունեցող Ժավոխիր Սինդարովի հետ:
Վերջին խաղափուլից առաջ 7 միավորով մրցաշարի առաջատարներն են՝ Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Հանս Մոկե Նիմանը (ԱՄՆ) և Վինսենթ Կայմերը (Գերմանիա):
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 6 միավոր և վերջին խաղափուլից առաջ գտնվում է 9-րդ հորիզոնականում: Լիլիթ Մկրտչյանը ունի 4 միավոր:
Կանանց մրցաշարի առաջատարներն են Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ) և Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան), ովքեր ունեն 7.5 միավոր։
11-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին։
.jpg)









