ՄՄարիա Գաբրիելյան

Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է

Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 13-ին` ժամը 01։56-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել  ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում