ԱԱսպրամ Սարատիկյան

ՊՆ զինծառայողը պարգևատրվել է ՀՀ կարմիրգրքյան արջի քոթոթին փրկելու համար

ՊՆ զինծառայողը պարգևատրվել է ՀՀ կարմիրգրքյան արջի քոթոթին  փրկելու համար

Հուլիսի 9-ին ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում նկատել էր ուժասպառ ու անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ և անմիջապես կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ։

 

 

Նույն օրը, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի հյուծված քոթոթին նախնական խնամքի համար փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զոո» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն, որից հետո քոթոթը տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ բնական միջավայրում ստանում է հատուկ խնամք։
 

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հրամանով ՊՆ կապիտան Է.Ս. Մկրտչյանը պարգևատրվել է շնորհակալագրով։

 

ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը շնորհակալագիրը հանձնելիս երախտագիտություն է հայտնել զինծառայողին՝ կենսաբազմազանության նկատմամբ ցուցաբերած հոգատար և պատասխանատու վերաբերմունքի համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում