Մենք փորձում ենք տնտեսությունը դիվերսիֆիկացնել, և դա ընդդեմ որևէ շուկայի չէ. Պապոյան

ԼԼիլիթ Ասատրյան

Մենք փորձում ենք տնտեսությունը դիվերսիֆիկացնել, և դա առաջին հերթին ընդդեմ որևէ շուկայի չէ, ոչ էլ կողմ է որևէ շուկայի: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ԵՄ շուկա սահուն անցում կատարելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Դիվերսիֆիկացիան մեզ համար շատ կենսական նշանակություն ունեցող մի պրոցես է, որի արդյունքում մենք ձգտելու ենք աշխարհի տարբեր անկյուններից լինել կախված ինչքան հնարավոր է շատ, և եթե հնարավոր է՝ աշխարհի տարբեր անկյուններ դառնան Հայաստանից կախված»,- նշեց Պապոյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում