ԻԻրինա Մկրտչյան

Շնորհավորում եմ թիմին և գլխավոր մարզչին, աշխատելու շատ տեղ կա. Արայիկ Հարությունյան

Շնորհավորում եմ թիմին և գլխավոր մարզչին, աշխատելու շատ տեղ կա. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հայաստան-Իռլանդիա խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակին:

«Շնորհավորում եմ թիմին և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին առաջին հաղթանակի առիթով: Բայց աշխատելու շատ տեղ կա: Առաջ»,- գրել է Հարությունյանը:

Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ևս խոսել էր առկա խնդիրներից: Անդրադառնալով հաղթանակին նշել է, թե չի ցանկանում ուռճացնել այն, բայց  շատ կարևոր մեկ քայլ առաջ էր:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում  Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթանակ է տարել Իռլանդիայի ընտրանու նկատմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում