Լավրովը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

ՄՄարո Թարվերդյան

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու վերաբերյալ պայմանավորվածությունները հիմնված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված համաձայնությունների վրա: Նա ընդգծել է, որ այդ համաձայնագիրը Միացյալ Նահանգներում կնքելու՝ կողմերի որոշումը նրանց ինքնիշխան իրավունքն է:

Լավրովը կարծիք է հայտնել, թե վաշինգտոնյան հանդիպմանը հաջորդող օրերին լսված բոլոր հիացական արձագանքները փաստաթղթի հրապարակումից հետո փոխվել են թերահավատ գնահատականներով: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ դեռ ամեն ինչ չէ համաձայնեցված, և պետք է տեսնել՝ ինչպես կաշխատեն պայմանավորվածությունները:

Լավրովը նաև կարծիք է հայտնել, որ տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի վերագործարկման ճիշտ ժամանակն է: Նա հիշեցրել է, որ այդ հարթակի նախաձեռնողները եղել են Թուրքիան և Ադրբեջանը, նախարարների և փոխնախարարների մակարդակով անցկացվել է մի քանի հանդիպում, իրանցի գործընկերները ևս աջակցում են այդ գործընթացին: «Հույս ունեմ՝ մոտակա ժամանակահատվածում այդ ձևաչափը կվերականգնվի»,- ասել է Լավրովը:

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում