ՔՔրիստինե Ոսկանյան

Անիի համայնքապետարանի և միջազգային գործընկեր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է

Անիի համայնքապետարանի և միջազգային գործընկեր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր  հյուրընկալել է Դիակոնիա բարեգործական հիմնադրամի ղեկավար Բարույեր Ջամբազյանին, հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանին, հոլանդական ծրագրերի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև բժիշկներ Հոլանդիայից, դոնոր կազմակերպություն հանդիսացող «Մենսենքինդերեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենե Հանսմանը: Այս մասին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից։
 
 
Նախ քննարկվել են ավելի քան 1 տարի շարունակվող փոխգործակցության արդյունքները, այնուհետև զրուցակիցները խոսել են իրականացվող տնայցերի ու հետագա համագործակցության մասին: Երկուստեք կարևորվել են համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների հետ իրականացվող ծրագրերը:
 
 
Դիակոնիա բարեգործական հիմնադրամ -ի ներկայացուցիչները բարձր են գնահատել համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի պատրաստակամությունն ու որդեգրած աշխատաոճը և շնորհակալութուն հայտնել համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցներին՝ սերտ և արդյունավետ համագործակցության համար: Այնուհետև ոլորտի պատասխանատուներն ու հյուրերը տնայցեր են կատարել Անիպեմզա և Սարակապ բնակավայրերի, ինչպես նաև Մարալիկի սոցիալական թաղամասում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: Նրանք հանդիպել են անեցի շահառուների հետ, լսել նրանց խնդիրները:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում