ԿԿարմեն Ղուկասյան

«Մարալիկի առողջության կենտրոնը» սոնոգրաֆիայի նոր սարք ունի

«Մարալիկի առողջության կենտրոնը» սոնոգրաֆիայի նոր սարք ունի
«Մարալիկի առողջության կենտրոնը» սոնոգրաֆիայի նոր սարք ունի։ Այն ձեռք է բերվել Շիրակի մարզպետի աշխատակազմի և առողջապահության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
 
 
Շիրակի մարզպետի աշխատակազմի միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության և «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ միջև կնքված պայմանագրի հիման վրա «Մարալիկի առողջության կենտրոնին» հատկացվել է 5 մլն 300 հազար դրամ՝ սարքի ձեռքբերման նպատակով։
 
Չինաստանից ներկրված արդիական սարքավորումն ունի երեք տվիչ՝ ներքին օրգանների ՈՒՁՀ, անոթների դուպլեք հետազոտություն և ինվագինալ հետազոտություն։
 
 
Սարքի գործարկումը կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
 
Բուժհաստատությունը սպասարկում Անիի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում