ԼԼուսինե Մուրադյան

Կքննարկվի ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ու «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության միջև համագործակցության հեռանկարը

Կքննարկվի ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ու «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության միջև համագործակցության հեռանկարը

Սեպտեմբերի 2-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել գերմանական հետազոտական կազմակերպություններից մեկի՝ «Բեռլինի եվրոպական ակադեմիայի» տնօրեն Քրիստիան Ջոհաննի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կազմակեպությունը մասնագիտացված է երիտասարդ դիվանագետների, հանրային ծառայողների վերապատրաստման ու մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ու «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները քննարկելու շուրջ:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» ամենամյա համաժողովի վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկել ներգրավվածություն ունենալ գալիք տարիների համաժողովներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում