ԻԻրինա Մկրտչյան

Աչաջուր գյուղում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Աչաջուր գյուղում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Օգոստոսի 30-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:19-ին, մարվել` 18:23-ին: Այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում