ԼԼուսինե Մուրադյան

Միրզոյանը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը

Միրզոյանը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:

Պակիստանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր հանգրվան:

Արարատ Միրզոյանը և Իշաք Դարն անդրադարձ են կատարել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հնարավորություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում