ԻԻրինա Մկրտչյան

Գեղարքունիքի մարզի Բերդկունք և Հայրավանք գյուղերի՝ 90 սանի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները մոտենում է ավարտին

Գեղարքունիքի մարզի Բերդկունք և Հայրավանք գյուղերի՝ 90 սանի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները մոտենում է ավարտին

Բերդկունք և Հայրավանք գյուղերի երեխաների համար նախատեսված մանկապարտեզի շինարարությունը մոտենում է ավարտին  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ այցելեց Բերդկունք գյուղ՝ մշտադիտարկելու կառուցման փուլում գտնվող մանկապարտեզի աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

 

 

Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։

 
 

Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 451,7 միլիոն ՀՀ դրամ, որից 75%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ 25%-ը՝ Գավառի համայնքապետարանը։

 
 

Շենքը լինելու է երկհարկանի՝ նկուղային հարկով, 1100 քմ մակերեսով։ Մանկապարտեզը նախատեսված է 90 սանի համար՝ 3 խմբով։  Շինարարությունը մեկնարկել է 2023 թվականի ապրիլին։ Այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացված են 86 տոկոսով։ Ավարտը նախատեսվում է նոյեմբերի 15-ին։

 

 

Մարզպետը կարևորել է աշխատանքների որակն ու ժամկետների պահպանումը՝ շեշտելով, որ այս կառույցը մեծապես կնպաստի երկու գյուղերի երեխաների կրթության և զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում