ԻԻրինա Մկրտչյան

Թաթուլ գյուղում մոտ 1000 հակ անասնակեր է այրվել. կանխվել է հրդեհի տարածումը մոտակա շինություններ

Թաթուլ գյուղում մոտ 1000 հակ անասնակեր է այրվել. կանխվել է հրդեհի տարածումը մոտակա շինություններ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թաթուլ գյուղի 1-ին փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 21։43-ին։ Այրվել են մոտ 1000 հակ անասնակեր, տրակտորի կցորդիչ և խոտածածկույթ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում