ԴԴիանա Գասպարյան

Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ

Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին  հանդիպել է Ազգային ժողովի  «Ամառային դպրոց» ծրագրի  մասնակից դպրոցականների հետ: Հանդիպմանը մասնակցել է 55 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից։

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

«Այսօր հիմնականում խոսելու ենք մարդու իրավունքների խնդիրների շուրջ։ Ես այստեղ եմ ոչ միայն որպես Մարդու իրավունքների պաշտպան, այլև որպես մարդ, ով դպրոցական և ուսանողական տարիներին էլ բավականին ակտիվ է եղել հանրային կարևորություն ներկայացնող խնդիրները հասցեավորելու առումով։ Իմ գործունեության ընթացքում ձևավորել եմ մի շարք կարևոր սկզբունքներ և գաղափարներ, որոնք վերաբերելի են, այդ թվում` էթիկական չափանիշներին, և որոնք ուղղորդող եմ համարում այս ոլորտում», - ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը խոսել է մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների մասին:

Հանդիպումը կրել է  հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը երեխաների հետ, ի թիվս այլնի, քննարկել են խտրականություն դեմ պայքարին, վաղ և հարկադիր ամուսնություններին,  մարդու իրավունքների կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ընտանեկան բռնության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերելի և այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում