ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Արեն Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Արեն Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը 2025 թվականի օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Արեն Մկրտչյանն իր Ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքը շարունակելու է Լոռու մարզպետի պաշտոնում: Կառավարության ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր նշանակման մասին լուրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում