Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը հրամայել է Մեքսիկայի սահմանին պատը ներկել սև գույնով

Թրամփը հրամայել է Մեքսիկայի սահմանին պատը ներկել սև գույնով

«ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով ամբողջ պատը սև է ներկվելու՝ անօրինական ներգաղթը կանխելու համար»,- ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը օգոստոսի 19-ին Նյու Մեքսիկոյում պատի մի հատված այցելելու ժամանակ, հաղորդում է CBS News-ը։

Նոեմը պարզաբանել է, որ այն ներկելու որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Նա հասկանում է, որ շոգ պայմաններում, երբ ինչ-որ բան ներկված է սև գույնով, այն ավելի շատ է տաքանում, և մարդկանց համար պատի վրայով բարձրանալն ավելի դժվար կլինի»։ Նախարարի խոսքով՝ մետաղի վրա սև ներկը սահմանի մյուս կողմում գտնվող մարդկանց կխանգարի անօրինական մուտք գործել Միացյալ Նահանգներ։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ պատի շինարարությունը ավարտվի: Լրատվամիջոցի տվյալներով՝ հունիսին ԱՄՆ հարավային սահմանին ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ամենացածր ցուցանիշն է։

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի ներգաղթի քաղաքականության հիմնական ուղղությունն էր նրա առաջին նախագահական պաշտոնավարման ժամանակ: Երկրորդ ժամկետի ընթացքում նախագահն ավելի շատ կենտրոնացել է միգրանտների արտաքսման ծրագրերի վրա, դրա համար ներքին անվտանգության նախարարությունը կստանա գրեթե 46 մլրդ դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում