ՄՄարիամ Մխիթարյան

Ինժեներական հրաշք. Շվեդիայում 672 տոննա կշռող եկեղեցին տեղափոխում են նոր վայր. BBC

Ինժեներական հրաշք. Շվեդիայում 672 տոննա կշռող եկեղեցին տեղափոխում են նոր վայր. BBC

Շվեդիայի ամենահյուսիսային Կիրունա քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային բևեռից 145 կմ հյուսիս, յուրօրինակ նախագիծ է իրականացվում: 1912 թվականին կառուցված հսկայական փայտե եկեղեցին ամբողջությամբ կտեղափոխվի քաղաքի մյուս ծայրը, գրում է BBC-ն։ Անիվներով հսկայական հարթակի վրա բեռնված կառույցը կանցնի հինգ կիլոմետր։ Ճանապարհորդությունը, ենթադրաբար, կտևի երկու օր, քանի որ այն կշարժվի ժամում առավելագույնը 500 մետր արագությամբ։ Շատերն այդ տեղափոխությունն անվանում են ինժեներական հրաշք:

113-ամյա եկեղեցին տեղափոխելու պատճառն այդ վայրերում հողի նստվածքի սպառնալիքն է, որը երկաթի հանքաքարի ավելի քան մեկդարյա արդյունահանման ժամանակ առաջացած ճեղքերի հետևանք է:

Եկեղեցին ունի 35 մետր բարձրություն, 40 մետր լայնություն և կշռում է 672 տոննա։ Այն մի ժամանակ ճանաչվել է Շվեդիայի ամենագեղեցիկ շենքը, որը կառուցվել է մինչև 1950 թվականը։ Կառուցուման պահից եկեղեցին եղել է Շվեդիայի հեռավոր հյուսիսի խորհրդանիշն ու գլխավոր տեսարժան վայրը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում