ԱԱսպրամ Սարատիկյան

Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության երկրորդ փուլը բարեհաջող ավարտվել է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ

Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության երկրորդ փուլը բարեհաջող ավարտվել է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ

Oգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության երկրորդ փուլը ևս նախօրեին բարեհաջող ավարտվել է։ Այս մասին գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը:

 

«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր աշխատակցին»,- գրել է նա։
 
Օգոստոսի 11-ին տեղեկացրել էինք, որ Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։ Վարորդը ենթարկվել էր ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում