ԱԱսպրամ Սարատիկյան

Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ օգոստոսի 19-22-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում