ՀՀայկ Նավասարդյան

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Օգոստոսի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև այդ համատեքստում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել Ալյասկայում», - ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

Ֆիդանը Լավրովին հայտնել է նաև, որ «հույս ունի, որ Ալյասկայում սկսված գործընթացը կհանգեցնի կայուն խաղաղության՝ Ուկրաինայի մասնակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։

Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել է, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել է «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով ՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շուտով հեռախոսով իր արդյունքների մասին տեղեկացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում