ԻԻրինա Մկրտչյան

Ավտովթար Երևան քաղաքում. կա տուժած

Ավտովթար Երևան քաղաքում. կա  տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշիների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում