ՎՎարդուհի Հարությունյան

Արաղչին ու Խովաևը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Արաղչին ու Խովաևը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարարը Թեհրանում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումները: 

Աբբաս Արաղչին վերահաստատել է Իսլամական Հանրապետության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև շեշտել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար «3+3» մեխանիզմն օգտագործելու կարևորությունը: Նա նշել է տարածաշրջանում ցանկացած համաձայնագրում հարևան երկրների անվտանգությանը վերաբերող նկատառումները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Խովաևն էլ ներկայացրել է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերը Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ և շեշտել Թեհրանի և Մոսկվայի միջև սերտ փոխգործակցության և համակարգման կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում